Աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 494 հազարը
Աշխարհում
14:56 27/06/2020
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 494 հազարը

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը շաբաթ օրը հասել է 494,18-ի: Մեկ օրում այն աճել է 5,357-ով: Ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները փոխանցում է «Իներֆաքս»-ը:

Նախորդ օրը մահվան ցուցանիշը եղել էր 6,640:

Ըստ համալսարանի տվյալների, համաճարակի բռնկումից ի վեր, շաբաթ օրը ժամը 8:00-ի դրությամբ, COVID-19-ով վարակվել է 9,801,572 մարդ, օրվա աճը կազմել է 214,803՝ ուրբաթ օրվա 178,112-ի համեմատ, բուժվել է 4.94 միլիոն մարդ:

Համալսարանի տեղեկությունների համաձայն՝ մեկ միլիոնից ավելի վարակման դեպք գրանցվել է ԱՄՆ-ում՝ 2 467 554 (մահացել է 125 039-ը, ապաքինվել՝ 670 հազարը) և Բրազիլիայում՝ 1 274 974 մարդ (մահացել է 54 971-ը, բուժվել է 702 հազարը):

Worldometer պորտալի համաձայն, որը մասնագիտացած է աշխարհի ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ վիճակագրություն անցկացնելու մեջ, աշխարհում մեկ միլիոն մարդու հաշվով մահացության մակարդակը կազմել է 63.8 մարդ: Միացյալ Նահանգներում այն կազմում է 386 մարդ, Բրազիլիայում՝ 264:
 

Placeholder
Աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 494 հազարը