Վրաստանի կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»
Տարածաշրջան
15:39 27/06/2020
Հայաստան

Վրաստանի կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»:

Aliq.ge-ի փոխանցմամբ,  նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են:

«Նրանք եկել են Հայաստանից, թեստավորում անցել են Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: Երկրորդն ամենայն հավանականությամբ՝ Վրաստանի քաղաքացի է»,-ասել է Էզուգբայան:

Stopcov-ը տեղեկացնում է, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 921 է, որոնցից  781-ն ապաքինվել է, 14-ը՝ մահացել:

Placeholder
Վրաստանի կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»