Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից»
Մշակույթ
10:07 27/06/2020
Աշխարհ

Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից»

Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը հայտարարել է, որ թանգարանը պատրաստվում է վերափոխվել և հրաժարվել իր «վախեցնող էլիտար կերպարից»:

artguide.com-ի հաղորդմամբ, 2023/2024 թթ. Օլիմպիական խաղերին ընդառաջ Լուվրը խոստանում է լրջորեն վերանայել իր հավաքածուներն ու ցուցահանդեսները։ Այդ վերանայումների նպատակը պետք է լինի «մշակութային ժողովրդավարացումը»՝ հավաքածուները պետք է լինեն ավելի հասանելի և ճանաչելի։

Մարտինեսը կարծում է, որ Փարիզի կենտրոնում նախկին թագավորական պալատը կարող է «վախեցնել» հասարակության որոշակի շերտին, և թանգարանը պետք է նրանց վստահեցնի, որ հավաքածուն նախատեսված է  բոլորի համար։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի սկզբից թանգարանի կայքի այցելուները տաս անգամ ավելացել են, այժմ որոշված է ամբողջությամբ վերանայել պաշտոնական կայքի բովանդակությունը և ողջ հավաքածուն հասանելի դարձնել առ-ցանց։

Կարանտինից հետո Լուվրի վերաբացումը նախատեսված է հուլիսի 6-ին։ Սահմանափակումների պատճառով Լուվրի ֆինանսական կորուստներն այս պահին գնահատվում են 40 միլիոն եվրո։ Մարտինեսը կանխատեսում է կորուստներ նաև առաջիկայում, քանի որ տուրիստական հոսքերի նվազման պատճառով թանգարանի այցելուները պակասել են։  Այդ իսկ պատճառով հիմնական ջանքերն ուղղված կլինեն ավելի շատ ֆրանսիացի այցելուների ներգրավմանը։

Placeholder
Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից»