Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով 92 հիվանդներից 83-ը Շիրակից են
Առողջություն
13:00 27/06/2020
Հայաստան

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով 92 հիվանդներից 83-ը Շիրակից են

Հունիսի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարզպետարանից  հայտնում են, որ Շիրակում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 249 բնակիչ։

33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 18 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4114 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2760 նմուշառման հետազոտություն։

Placeholder
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով 92 հիվանդներից 83-ը Շիրակից են