Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
Տարածաշրջան
10:58 29/06/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 926 դեպք: Ապաքինվել է ևս 6 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 791:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2819 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 230-ը:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք