29.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 482 նոր դեպք և 11 մահ
Օրվա թեմա
11:03 29/06/2020
Հայաստան

29.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 482 նոր դեպք և 11 մահ

Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 482 նոր դեպք և 181 առողջացած։ Մեկ օրում մահացել է 11 հիվանդ, որից 4-ի մոտ, ըստ առողջապահության նախարարության,  հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով

ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 576-ը` մահվան ելքով, որից 143-ն, ըստ ԱՆ-ի, ունեցել ենկորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 110571 թեստավորում:

 

Placeholder