Այսօր համընդհանուր լոքդաունի պլան մշակվում է.վարչապետ
Քաղաքական
19:32 29/06/2020
Հայաստան

Այսօր համընդհանուր լոքդաունի պլան մշակվում է.վարչապետ

Այս պահի դրությամբ մեր կոչը մեկն է ՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, սա է պաշտոնական կոչը: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ի սկզբանե ասել ենք՝  կարանտին առանց կարանտինի, որովհետև մենք նաև եվրոպական շատ երկրներում տեսանք, որ պաշտոնական լոքդաուն է հայտարարված, բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսով պահվում են այդ կանոնները: Նման գործողության գնալուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ գոնե 100-ին մոտ արդյունավետությամբ այդ կանոնը պահպանում են: Եթե մենք լոքդաուն հայտարարենք և  դա պահենք կենտրոնական փողոցներում, բայց բակերում, շենքերում դա չպահպանվի, այդ լոքդաունը կլինի անարդյունավետ: Ի վերջո, մենք չենք կարող շենքի բոլոր հարկերում ոստիկան կանգնեցնել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով ՝ որևէ քաղաքացի   հակահամաճարակային կանոնները  չի  պահպանում  հանուն կառավարության,  դա անում է հանուն իր մերձավորների, ընտանիքի համար:
Բոլոր դեպքերում վարչապետը նաև տեղեկացրեց, որ այսօր համընդհանուր լոքդաունի պլան մշակում են:

Placeholder
Այսօր համընդհանուր լոքդաունի պլան մշակվում է.վարչապետ