40 տոկոս դեպքերում վարակն ընթանում է թեթև, 40տոկոս դեպքերում՝  թոքաբորբով. Նարինե Սարգսյանց
Առողջություն
19:19 29/06/2020
Հայաստան

40 տոկոս դեպքերում վարակն ընթանում է թեթև, 40տոկոս դեպքերում՝ թոքաբորբով. Նարինե Սարգսյանց

Այսօր Հայաստանում , կարծում եմ, չկա անձ, որ չգիտակցի նոր կորոնավիրուսային վարակի լրջությունը ու բարդությունները: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Առողջապահության նախարարության՝ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի` բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը: 

«Վիրուսը ներթափանցում է շնչուղիներով  և հենց շնչուղիներն են հիմնական  թիրախը:  Վիրուսը կպչում է  շնչուղիների մակերեսի  հատուկ ընկալիչներին և որոշ դեպքերում կարող է ախտահարվել ստորին շնչուղիները, այսինքն՝ կարող է զարգանալ թոքաբորբ»,- ասաց Նարինե Սարգսյանցը:
Բժիշկը շարունակելով նկարագրել վիրուսի հատկանիշները, մասնավորապես նշեց.

«Այն անձանց մոտ ,որոնց մոտ դրսևորվում է հիվանդությունը, 40 տոկոս դեպքերում վարակն ընթանում է  թեթև,  40տոկոս դեպքերում՝  թոքաբորբով, ընդ որում՝ վիրուսային թոքաբորբ է, ինչը բարդացնում է բուժումը:  Մնացած 15 տոկոսը ծանր թոքաբորբով դեպքերն են և հինգ տոկոսը ծայրահեղ ծանր ընթացքն է»: 

Խոսելով նոր կորոմավիրուսի առանձնահատկություններից,  Առողջապահության նախարարության՝ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուն  տեղեկացրեց, որ  այս վարակի դեպքում  խանգարվում է  ոչ միայն  թոքերի , այլև այլ  օրգանների աշխատանքը:

«Խանգարվում է  արյան մատարարումը, զարգանում են տրոմբեր,բավականին մեծ տոկոս դեպքերում, ինչը բերում է  ոչ միայն թոքերի, այլև երիկամների, սրտի  այլ օրգանների ախտահարմանը՝ հանգեցնելով ինսուլտի»,-ասաց բժիշկը:

Մասնագետը նաև խորհուրդ տվեց հետել և վստահել  բժիշկների խորհուրդներին, չզբաղվել  ինքնաբուժությամբ , քանի որ սա վարակային հիվանդություն է և առնչվում  է  հանրային առողջությանը:

Placeholder
40 տոկոս դեպքերում վարակն ընթանում է թեթև, 40տոկոս դեպքերում՝ թոքաբորբով. Նարինե Սարգսյանց