«Պատիվ եմ ունեցել հանդիպել իմ հայ գործընկերների հետ,որոնք այս պահին ուժասպառ են». Լորան Փափազյան
Առողջություն
18:51 29/06/2020
Հայաստան

«Պատիվ եմ ունեցել հանդիպել իմ հայ գործընկերների հետ,որոնք այս պահին ուժասպառ են». Լորան Փափազյան

Հպարտ  եմ, որ կարողացա ժամանել Հայաստան և սատարել մեր գործընկերներին:  Այս մասին պարետատան նիստից հետո ասաց Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը:

«Պատիվ եմ ունեցել հանդիպել իմ հայ գործընկերների հետ,որոնք այս պահին ուժասպառ են: Կոչ եմ անում բոլորիդ պահպանել հակահամաճարակային կանոնները, դրանք շատ պարզ են ՝ կրել դիմակ,պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախ ախտահանել ձեռքերը: Այս կանոնները կիրառվում են ամբողջ աշխարհում: Այս համագործակցությունը սկիզբ է մեկ այլ համագործակցության, որը տարիներ կշարունակվի  և  ես մեծ սիրով կցանկանամ համագործակցել հայ բժիշկների հետ , կիսվել փորձով ՝ոչ միայն այս համատեքստում, այլ ընդհանուր առմամբ»,-ասաց  պրոֆեսոր Լորան Փափազյանը:

Placeholder
«Պատիվ եմ ունեցել հանդիպել իմ հայ գործընկերների հետ,որոնք այս պահին ուժասպառ են». Լորան Փափազյան