Բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեսթարթի» ենթարկելու.Փաշինյան
Քաղաքական
18:28 29/06/2020
Հայաստան

Բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեսթարթի» ենթարկելու.Փաշինյան

Ի հեճուկս Հայաստանում  տիրող համաճարակային իրավիճակի, նույնիսկ սոցիալական  ցանցերի շատ  մակերեսային դիտարկումները, ցույց են տալիս, որ   հակահամաճարակային շարժում  սկսելու և հակահամաճարակային վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության փոխարեն, շատերն ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շաբաթ-կիրակի սոցիալական  ցանցերում տեսանք  ամառանոցային  խնջույքների, զանգվածակին  ուխտագնաությունների մասին նյութեր...բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են սոցիալական հեռավորության պահպանման համար գծանշուներ, սակայն դրանք չեն օգտագործվում: Այս ամենը չեմ ասում, որպեսզի որևէ մեկին մեղադրենք: Պարզապես ուզում եմ ընգծել, որ  թվերը ցույց են տալիս, որ բոլորս,  ինչպես կարողացել ենք, քամահրական վերաբերունք ենք  ցուցաբերել հակահամաճարակային կանոնների վերաբերյալ: Քանի որ այս երևույթն այսպիսի մասշտաբներ է ստացել, կարծում եմ բոլորս կարիք ունենք հակահամաճարակային  վարքագիծը «ռեսթարթի» ենթարկելու, հակառակ դեպքում՝ չենք կարողանալու այս իրավիճակից դուրս գալու»,- ասաց Փաշինյանն ու ավելացրեց.

«Բոլոր պետական մարմինների  և ստորաբաժանումների  ղեկավարները պետք է անհատական  պատասխանատվություն վերցնեն իրենց կազմակերպության տարածքում հակահամաճարակային կանոնների պահպանումը: Կազմակերպությունները  պետք է ստանձնեն պատասխանատվույթուն ոչ միայն իրենց այլև հարակից տարածքում հերթերի պահպանման համար: Հաջորդը ՝ ոստիկանությունն ինքը իր շարքերում պետք  է հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի և հետո  ոստիկանության ներկայացուցիչները ոչ մի դեպքի կողքով անտարբեր չպետք է անցնեն»:

Վարչապետը նաև հավելեց, որ   կորոնավիրուսը  433 մարդու կյանք է խլել Հայաստանում և այս պրոցեսը շարունակվում է:

«Հիվանդանոցներում այս պահին կա  ծայրահեղ ծանր  123 հիվանդ, ծանր՝  529  և  1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր»,-ասաց վարչապետը:

Placeholder
Բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեսթարթի» ենթարկելու.Փաշինյան