The Rolling Stones-ը պահանջել է Թրամփից չօգտագործել խմբի երգերը հանրահավաքներում
Մշակույթ
09:27 29/06/2020
Աշխարհ

The Rolling Stones-ը պահանջել է Թրամփից չօգտագործել խմբի երգերը հանրահավաքներում

The Rolling Stones ռոք-խումբը պահաջնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի նա դադարի նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել իրենց երգերը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է PA Media-ն՝ հղում անելով երաժիշտների համապատասխան հայտարարությունը, որը ներկայացվել է BMI հեղինակային իրավունքի պաշտպանության կազմակերպության կողմից։

Նշվում է, որ Միկ Ջագերը և երաժշտական խմբի մյուս անդամները համարում են, որ չի կարելի իրենց ստեղծագործությունների կատարումն առանց արտոնագիր ստանալու, քանի որ հեղինակային իրավունքի խախտում է։ BMI- ն արդեն տեղեկացրել է Թրամփի նախընտրական շտաբին:

«Եթե Դոնալդ Թրամփն անտեսում է այս արգելքը և շարունակում է (օգտագործել կոմպոզիցիաները),  ապա հայցադիմում կարող են ներկակացնել՝ արգելքը խախտելու և երաժշտությունը կատարելու համար, որի համար արտոնագիր չի տրվել»,- գործակալությունը մեջբերում է կազմակերպությանը:

2016-ին, երբ Թրամփը պայքարել էր նախագահի պաշտոնի համար, The Rolling Stones-ի անդամներն արդեն հորդորել էին քաղաքական գործչին դադարեցնել իրենց կոմպոզիցիաները կատարել նախընտրական հանրահավաքներում:

Placeholder
The Rolling Stones-ը պահանջել է Թրամփից չօգտագործել խմբի երգերը հանրահավաքներում