Ինդոնեզիայում քաղաքապետը ծնկաչոք ներողություն է խնդրել COVID-19-ի բռնկման համար
Աշխարհում
19:25 30/06/2020
Աշխարհ

Ինդոնեզիայում քաղաքապետը ծնկաչոք ներողություն է խնդրել COVID-19-ի բռնկման համար

Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքի քաղաքապետ Տրի Ռիսմախարինը ծնկաչոք ներողություն է խնդրել՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված վատթարացող իրավիճակի համար, հայտնում է Jakarta Post-ը:

Բժիշկների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը ծնկի է եկել, արտասվել և սկսել ներողություն խնդրել, գրում է թերթը՝ վկայակոչելով ցանցում տարածված հանդիպման տեսանյութը:

Նա խնդրել է չմեղադրել քաղաքային վարչակազմին՝ ասելով, որ իշխանությունները «չեն կարող նույնիսկ հիվանդանոց մտնել»:

Քաղաքապետի ներողությունը պայմանավորված էր բժիշկներից մեկի հայտարարությամբ, որ քաղաքի հիվանդանոցները գերբեռնված են նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներով, և քաղաքում շատերը չեն պահպանում հիվանդության տարածումը կանխելու կանոնները:
 

Placeholder
Ինդոնեզիայում քաղաքապետը ծնկաչոք ներողություն է խնդրել COVID-19-ի բռնկման համար