Երեք կուսակցություններ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հաղորդում ներկայացրեցին դատախազություն
Իրավունք
10:26 30/06/2020
Հայաստան

Երեք կուսակցություններ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հաղորդում ներկայացրեցին դատախազություն

«Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խումբն այսօր գլխավոր դատախազություն ներկայացրեց հաղորդում հանցագործության մասին։

Աշխատանքային խմբի անդամ, «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց՝  հաղորդումը վերաբերում է իշխանության յուրացման ու սահմանդրական կարգի տապալման դեպքերին։

«Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի երկու տարի առաջ սկսած լիազորությունների յուրացմանն ու ամբողջ գործընթացին»,-ասաց նա։

Դատախազություն էին եկել նաև աշխատանքային խմբի մյուս անդամներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը տարածել էր  հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր.

«Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։
Հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ»։

 

Placeholder
Երեք կուսակցություններ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հաղորդում ներկայացրեցին դատախազություն