Չինաստանում հաստատվել է COVID-19-ի 19 նոր դեպք
Աշխարհում
10:19 30/06/2020
Աշխարհ

Չինաստանում հաստատվել է COVID-19-ի 19 նոր դեպք

Անցած օրվա ընթացքում Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 19 նոր դեպք,  միևնույն ժամանակ հաստատվել է 4 ասմիպտոմատիկ վարակակիր, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ 19 նոր դեպքերից ութը տեղական են (յոթը ՝ Պեկինում, մեկը ՝ Շանհայում), իսկ 11-ը ՝ ներմուծված։  Պեկինի տեղական դեպքերի մեծ մասը կապված է «Սինֆադի» մեծածախ շուկայի հետ: Այն փակվել է հունիսի 13-ին, այն բանից հետո, երբ համաճարակաբանական հետաքննությամբ պարզվել է, որ ներմուծված սաղմոնի համար կտրող տախտակի վրա կա կորոնավիրուս:

Հունիսի 11-ից ի վեր քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 325 դեպք, և ևս 27 ասիմպտոմատիկ դեպք։

Ընդհանուր առմամբ, Չինաստանում համաճարակի ողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 83, 531 դեպք, վերականգնվել է 78. 469 մարդ, 429 հիվանդներ գտնվում են հիվանդանոցներում, մահացել է 4, 634 մարդ:

Placeholder
Չինաստանում հաստատվել է COVID-19-ի 19 նոր դեպք