ԵՄ-ն հաստատեց այն երկրների ցանկը, որոնց համար վաղվանից բացվում են արտաքին սահմանները
Քաղաքական
18:27 30/06/2020
Աշխարհ

ԵՄ-ն հաստատեց այն երկրների ցանկը, որոնց համար վաղվանից բացվում են արտաքին սահմանները

Եվրամիությունն օրեր շարունակ քննարկումներից հետո հաստատել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին կթույլատրվի մուտք գործել ԵՄ տարածք՝ արտաքին սահմանների բացումից հետո։ Այս մասին գրում է Euronews-ը։

ԵՄ խորհուրդը պաշտոնապես առաջարկել է վերացնել ճանապարհորդության սահմանափակումները 15 երկրների նկատմամբ, երբ վաղվանից՝ հուլիսի 1-ից բացվեն սահմանները:

Այդ երկրների ամբողջական ցանկը, որոնց քաղաքացիներին թույլատրվելու է մուտք գործել Եվրոպա, հետևյալն է՝ Ալժիր, Ավստրալիա, Կանադա, Վրաստան, Ճապոնիա, Չեռնոգորիա, Մարոկկո, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սերբիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Թունիս, Ուրուգվայ։ Չինաստանի քաղաքացիների մուտքը լինելու է փոխադարձության սկզբունքով, եթե նույնն անի Չինաստանը ԵՄ-ի համար։

Placeholder
ԵՄ-ն հաստատեց այն երկրների ցանկը, որոնց համար վաղվանից բացվում են արտաքին սահմանները