Կազանը կդառնա 2022 թ ձմեռային հատուկ օլիմպիական խաղերի անցկացման վայր
Աշխարհում
17:18 30/06/2020
Աշխարհ

Կազանը կդառնա 2022 թ ձմեռային հատուկ օլիմպիական խաղերի անցկացման վայր

Կազանը կդառնա 2022 թ․ձմեռային հատուկ օլիմպիական խաղերի անցկացման վայր: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 108 երկրների երկու հազար մարզիկներ։ Նրանք հանդես կգան յոթ մարզաձևերում։

Ինչպես գրում է ՀԱՕԿ-ը, հատուկ օլիմպիական խաղերն անցկացվում են չորս տարին մեկ՝  ձմեռային և ամառային մարզաձևերից։

Առաջին խաղերը տեղի են ունեցել 1968թ․հուլիսին՝  Չիկագոյում: Նույն թվականի դեկտեմբերին ստեղծվել է «Հատուկ օլիմպիադա» կազմակերպությունը, որը բարեգործական է:

Աշխարհի 180 երկրի ավելի քան երեք միլիոն մարդ դարձել է հատուկ օլիմպիական շարժման մասնակից:

Միջոցառմանը թույլատրվում է մասնակցել մտավոր խանգարումներ ունեցող մարդկանց, որոնք   ըստ ունակությունների բաժանվում են  ութական հոգուց բաղկացած  խմբերի։ Ի դեպ,  պատվո պատվանդանը նախատեսված է   ութ մարդու համար, քանզի  մրցումներում  չեն որոշվում ուժեղներ և թույլեր։

Placeholder
Կազանը կդառնա 2022 թ ձմեռային հատուկ օլիմպիական խաղերի անցկացման վայր