Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը
Մշակույթ
19:13 30/06/2020
Հայաստան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է առցանց ցուցադրությունների շարքը։

Նվագախմբից հայտնում են, որ հուլիսի 2-ին՝ ժամը 19.00‚ հրավիրում են վայելելու Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը կհնչի աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու կատարմամբ։ Համերգը ղեկավարում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։
Ցուցադրությանը կարող եք հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում և «DAS A» հավելվածի միջոցով։

Նշենք նաև‚ որ առցանց ցուցադրությանը նախորդել է «DAS A»օնլայն հանդիպումը‚ որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ներկայացրել են մանրամասներ Ռախմանինովի կյանքից ու ստեղծագործություններից։

«DAS A» առցանց հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ rb.gy/sgu8xk»,- ասված է նվագախմբի տարածած հաղորդագրությունում։


 

Placeholder
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը