Արտաշատի ԲԿ-ում բուժվող կորոնավիրուսով պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից
Օրվա թեմա
10:41 30/06/2020
Հայաստան

Արտաշատի ԲԿ-ում բուժվող կորոնավիրուսով պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:

Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում»,-ասված է նրա գրառման մեջ։

Placeholder
Արտաշատի ԲԿ-ում բուժվող կորոնավիրուսով պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից