Պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր,որոնք կբավարարեն Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝  2-2,5 հազար.Առաքելյան
Առողջություն
20:10 01/07/2020
Հայաստան

Պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր,որոնք կբավարարեն Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝ 2-2,5 հազար.Առաքելյան

Մայիսի 14-ին ստացանք բոլոր անհրաժեշտ նյութերը և մեկնարկեցինք թեստերի արտադրության աշխատանքը: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը :

«Մեկ ու կես ամսվա  ընթացքում իրականացրել ենք նախաարտադրական պրոցեսների շտկում, լաբորատոր փորձարկումներ  և թեստերի փոքրաքանակ արտադրություն, որն ուղարկվեց փորձարկման: Այսօր ստացանք փորձարկման պատասխանները: Մեր թեստերը երաշխավորում են օգտագործել չորս նմուշների պատրաստման եղանակներից  երեքի հետ, որոնք ապահովում են բարձր ճշտություն: Ներկայումս պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր , որոնք կբավարարեն Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը, մոտավորապես՝  2-2,5 հազար»,-ասաց Առաքելյանը:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ սպասում են  Առողջապահության նախարարության  պայմանավորածությանը, որպեսզի կարողանան թեստեր մատարակարարել: Բացի այդ , նա նաև  տեղեկացրեց, որ ինստիտուտը ներգրաված է տարբեր գիտական մշակումների փորձարկման աշխատանքներում, մասնավորապես. «Փորձարկել ենք  այն ախտահանիչ սարքերը, որոնք մշակվել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի կողմից, փորձարկել ենք ախտահանող նյութերը, որոնք մշակվել են  ԳԱԱ քիմիական ֆիզիկայի իստիտուտի կողմից: Բացի այդ շարունակում ենք գիտական հետազոտությունները՝ ուղղված   կորոնավիրուսի մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանն ու քիմիական միացությունների հայտնաբերմանը, որոնք  հետագայում կարող են դառնալ  դեղամիջոց ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»:

Placeholder
Պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր,որոնք կբավարարեն Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝ 2-2,5 հազար.Առաքելյան