Անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն. ԱՆ մեկնաբանությունը տատիկի դիակի անհետանալու  փաստով
Առողջություն
20:16 01/07/2020
Հայաստան

Անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն. ԱՆ մեկնաբանությունը տատիկի դիակի անհետանալու փաստով

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու լուրը: Նա մասնավորապես գրել է.

«Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից:

Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Placeholder
Անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն. ԱՆ մեկնաբանությունը տատիկի դիակի անհետանալու փաստով