Տոկիոյում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ է գրանցվել
Աշխարհում
14:26 01/07/2020
Աշխարհ

Տոկիոյում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ է գրանցվել

Անցած օրվա ընթացքում Տոկիոյում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը 67 է, և սա վերջին մեկ ամսվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով քաղաքային իշխանությունների հրապարակմանը։

Երեկ գրանցվել է հիվանդության 54 դեպք, և դրան նախորդող վեց օրերին ևս հիվանդության նոր դեպքերը հասնում էին 50-ի: Նշվում է, որ Տոկիոյում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6,3 հազար մարդու:

Ողջ երկրում հիվանդության դեպքերը գերազանցել են 19,5 հազարը։ Մահացածների թիվը 986 է։  Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում վերականգնվել է մոտ 17,2 հազար մարդ, 43 հիվանդ շարունակում է մնալ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել Տոկիոյում և հարակից Կանագավայում, Սայթամա և Չիբա, Օսակա և Հիգո պրեֆեկտուրաներում, ինչպես նաև Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում և Ֆուկուոկա պրեֆեկտուրայում։

Ապրիլի 16-ին իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ մտցրեցին ամբողջ երկրում, այնուհետև այն երկարացրին  մինչև մայիսի 31-ը: Սակայն կառավարությունը մայիսի 14-ին հայտարարեց ռեժիմի վաղաժամկետ վերացումը գրեթե ամբողջ երկրում `47 պրեֆեկտուրաներից  39-ում: Մեկ շաբաթ անց իշխանությունները որոշեցին նաև վերացնել սահմանափակող միջոցառումները Կիոտոյում, Օսականայում և Հիգոյում: Մայիսի 25-ից արտակարգ դրության ռեժիմը հանվել է նաև մնացած պրեֆեկտուրաներում` Տոկիո, Կանագավա, Սաիտամա, Չիբա և Հոկկադո:

Placeholder
Տոկիոյում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ է գրանցվել