SpaceX- ը GPS արբանյակով հրթիռ է արձակել ուղեծիր
Կրթություն, գիտություն
19:00 01/07/2020
Աշխարհ

SpaceX- ը GPS արբանյակով հրթիռ է արձակել ուղեծիր

Ամերիկյան «SpaceX» ընկերություը GPS նավիգացիոն արբանյակով ուղեծիր է արձակել «Falcon 9» հրթիռը, փոխանցում է news.ru-ն։

Մեկնարկը եղել է հունիսի 30-ին Ֆլորիդայի Քեյփ Քանավերալլ քաղաքում տեղակայված տիեզերական համակարգից։  Հրթիռն ուղեծիր է արձակվել ԱՄՆ տիեզերական ուժերի կարիքներից դրդված։

«Falcon 9» հրթիռը պետք է ուղեծիր արձակվեր ապրիլ ամսին, սակայն թռիչքը հետաձգվել էր կորոնավիրուսային համաճարակի բռնկման պատճառով։


 

Placeholder