Airbus-ը 15,000 աշխատատեղ է կրճատում՝ ոլորտի «ծանրագույն ճգնաժամի» պայմաններում
Տնտեսություն
14:06 01/07/2020
Աշխարհ

Airbus-ը 15,000 աշխատատեղ է կրճատում՝ ոլորտի «ծանրագույն ճգնաժամի» պայմաններում

Airbus-ը նախատեսում է կրճատել 15,000 աշխատատեղ, քանի որ կանգնած է «այս ոլորտի երբեմնի ծանրագույն ճգնաժամի առաջ»:

Օդանավերի ամենամեծ արտադրող Airbus-ն աշխարհում այն ընկերություններից մեկն է, որը կտրուկ կրճատում է հայտարարում, քանի որ ավիաընկերությունը փորձում է գոյատևել կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում, որը մարտին դադարեցրեց աշխարհի օդային ուղևորությունների մեծ մասը: Այս մասին գրում է Euronews-ը։

Երեքշաբթի երեկոյան Նիդեռլանդներում գտնվող Airbus-ը հայտարարեց, որ կրճատում է իր համաշխարհային աշխատուժը 11%-ով կամ 15,000 աշխատատեղով:

Կկրճատվի շուրջ 5,100 աշխատատեղ Գերմանիայում, 5000-ը` Ֆրանսիայում, 1700-ը` Միացյալ Թագավորությունում, 900-ը Իսպանիայում և 1.300-ը` խմբի մյուս այլ վայրերում:

Placeholder
Airbus-ը 15,000 աշխատատեղ է կրճատում՝ ոլորտի «ծանրագույն ճգնաժամի» պայմաններում