Նախորդ տարվա հունիսի համեմատությամբ ունեցել ենք 30  տոկոսով մահացության աճ.Փաշինյան
Առողջություն
18:31 01/07/2020
Հայաստան

Նախորդ տարվա հունիսի համեմատությամբ ունեցել ենք 30 տոկոսով մահացության աճ.Փաշինյան

Ցավոք մեզ չի հաջովում լուծել կորոնավիրուսի  համաճարակի հիմնական ռազմավարական խնդիրը՝ սովորել ապրել  զուգահեռ: Այս մասին պարետատան նիստից հետո  կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր կյանքը դասարավորել, առօրյան դասավորել այնպես, որ չվարակվի կորոնավիրուսով և չվարակի ուրիշներին:Այս խնդիրը մեզ չի հաջողվել լուծել: Մենք շարունակում ենք ամեն օր  հարյուրավոր դեպքեր ունենալ: Երեկ օրինակ ունեցել ենք 525 նոր դեպք :Սա նշանակում է ,որ ունենալու ենք ևս 10 մահ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի փոխանցմամբ՝  կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մեծ մասը բարեբախտաբար առողջանում է և վարակվածների մեծ մասը հիվանդությունը տանում է առանց որևէ ախտանշանի:

«Այսօրվա դրությամբ ունենք 10900 կորոնավիրուսով ակտիվ հիվանդ, որոնցից 2106-ը  գտնվում են հիվանդանոցային պայմաններում: Նրանցից 536-ի վիճակը ծանր է, 117-ը՝ առանձնապես ծանր,իսկ  1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորոբ: Երեկ ունեցել ենք  10  նոր մահ: Հունիս ամսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ ունեցել ենք 30  տոկոսով մահացության աճ»,-տեղեկացրեց  վարչապետը:

Անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման  ռազմավարությանը, նշեց, որ շարունակում են  շեշտը դնել մեզանից յուրաքանչյուրի անհատական վարքագծի  փոփոխության վրա, քանի որ,ըստ վարչապետի, դա է այս  համաճարակի հաղթահարման  ճանապարհը:
 

Placeholder
Նախորդ տարվա հունիսի համեմատությամբ ունեցել ենք 30 տոկոսով մահացության աճ.Փաշինյան