Իրանում կորոնավիրուսի հետևանքով  մահացել է 11 հազարից ավելի քաղաքացի
Տարածաշրջան
14:54 02/07/2020
Տարածաշրջան

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 հազարից ավելի քաղաքացի

Իրանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով  մահացածների թիվը գերազանցել է 11 հազարը, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Սիմա Սադաթ Լարիը:

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, անցած օրվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2, 652 նոր դեպք, մահացել է 148 մարդ:

Փետրվարի 19-ից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232, 863-ի, զոհերը 11, 106-ն են, միևնույն ժամանակ, վերականգնվել է առնվազն 194, 098 մարդ:

«Դժբախտաբար, երկրի շատ նահանգներում վարակվածների թիվն աճում է: Մենք հայրենակիցներին առաջարկում ենք պահպանել սոցիալական հեռավորությունը, անընդհատ լվանալ ձեռքերը և դիմակներ օգտագործել», - ավելացրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Placeholder
Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 հազարից ավելի քաղաքացի