Բելառուսը հաղթահարել է կորոնավիրուսը. Լուկաշենկո
Քաղաքական
13:17 02/07/2020
Աշխարհ

Բելառուսը հաղթահարել է կորոնավիրուսը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երկրի առողջապահական համակարգը հաղթել է կորոնավիրուսին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

«Մեր առողջապահական համակարգը կարողացավ  հաղթել: Բայց մենք չենք նվազեցնում պայքարի աստիճանը, չնայած այսօր մենք կարող ենք ասել, որ հաղթել ենք», - ասել է  նա։

Նախագահը շեշտել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում Բելառուսը դրսևորել է առողջ քաղաքականություն և ժողովրդական իմաստություն։

Երկրում կորոնավիրուսով վարակվել է 62 հազար մարդ, մահացել է 398 հոգի։

Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին Ուհանում հայտարարեցին թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

Placeholder
Բելառուսը հաղթահարել է կորոնավիրուսը. Լուկաշենկո