Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք
Տարածաշրջան
11:16 02/07/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 939 դեպք: Ապաքինվել է ևս 23 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 817:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3080 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 242-ը:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք