ԱՄՆ-ն առգրավել է 13 տոննա մարդու մազերից պատրաստված չինական ապրանքներ
Իրավունք
09:26 02/07/2020
Աշխարհ

ԱՄՆ-ն առգրավել է 13 տոննա մարդու մազերից պատրաստված չինական ապրանքներ

ԱՄՆ-ում մաքսային և սահմանային հսկողության ծառայությունը առգրավվել է 13 տոննա կեղծամներ և մարդու մազերից պատրաստված այլ իրեր։ Նշվում է, որ դրանք արտադրվել են Սինցզյանում (Չինաստան) հարկադիր աշխատանքի օգտագործմամբ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ դեպքի մասին հայտնում է Axios- ը՝ վկայակոչելով ԱՄՆ ղեկավարության աղբյուրներին:

Բեռը գնահատվում է շուրջ 800 հազար դոլար։ Ավելի վաղ ԱՄՆ-ում մաքսային և սահմանային հսկողության ծառայությունը հրամայել էր ամերիկյան նավահանգիստներին առգրավվել այն ամենը, ինչը մատակարարվում է ԱՄՆ Meixin Hair Product-ի կողմից։

ԱՄՆ-ում մաքսային և սահմանային հսկողության ծառայությունն ունի համոզիչ  ապացույց, որ ձերբակալված ապրանքը ստեղծվել է հարկադիր աշխատանքի օգտագործմամբ: Դա մարդու իրավունքների լրջագույն խախտում է։


 

Placeholder