Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի օնլայն Օլիմպիադային
Սպորտ
17:32 02/07/2020
Հայաստան

Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի օնլայն Օլիմպիադային

Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպվող օնլայն Օլիմպիադային։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարն անցկացվելու է 15 +5 ժամակարգով, խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով: Թիմու պարտադիր պետք է լինեն 2 կին, 1 մինչև 20 տարեկան տղա, 1 մինչև 20 տարեկան աղջիկ:

Հավաքականները կարող են  ունենալ 6 պահեստային:

Նշվում է նաև, որ հավաքական թիմի ամբողջական կազմը կհրապարակվի հաջորդ շաբաթ:

Placeholder
Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի օնլայն Օլիմպիադային