02.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:03 02/07/2020
Հայաստան

02.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել

Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 593 նոր դեպք և 473 առողջացած»,-նշում են ԱՆ-ից։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսով 612 հիվանդ է մահացել, որից 153-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդություններից։


Placeholder
02.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել