Ամերիկյան «Pizza Hut» և «Wendy's» ռեստորանները հայտնում են սնանկացման մասին
Տնտեսություն
17:00 02/07/2020
Աշխարհ

Ամերիկյան «Pizza Hut» և «Wendy's» ռեստորանները հայտնում են սնանկացման մասին

«NPC International»-ը՝ Միացյալ Նահանգների արագ սննդի ցանցի խոշորագույն օպերատորներից մեկը, որը ղեկավարում է 1,2 հազար «Pizza Hut» և շուրջ 400 «Wendy's» ռեստորանները, հայտնում է սնանկացման մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Սնանկացման հիմնական պատճառներից է նախկինում մոտավորապես 1 միլիարդ դոլար կուտակված պարտքը: Ընկերությունը չի կարողացել հաղթահարել կորոնավիրուսային պանդեմիայի պատճառած վնասները, ինչը հանգեցրել է սննդի հաստատությունների փակմանը։

ԱՄՆ 27 նահանգներում գործող «NPC International»-ի ղեկավարած ռեստորանային ցանցերում աշխատում է ավելի քան 40,000 մարդ:

Ինչպես նշել է «NPC International»- ին պատկանող «Pizza Hut» ռեստորանների գործադիր տնօրեն Ջոն Վեբերը, սնանկացման գործընթացում ընկերությունը ակնկալում է օպտիմիզացնել իր ղեկավարության տակ գտնվող ռեստորանների ցանցը` հաճախորդների պահանջները առավել արդյունավետ բավարարելու համար:

Placeholder
Ամերիկյան «Pizza Hut» և «Wendy's» ռեստորանները հայտնում են սնանկացման մասին