UWW-ն նախնական որոշում է կայացրել աշխարհի առաջնությունն անցկացնել դեկտեմբերին
Աշխարհում
17:19 02/07/2020
Աշխարհ

UWW-ն նախնական որոշում է կայացրել աշխարհի առաջնությունն անցկացնել դեկտեմբերին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) նախնական որոշում է կայացրել 2020թ․  աշխարհի առաջնությունն անցկացնել դեկտեմբերին։ Աշխարհի ուժեղագույն ըմբիշներին հյուրընկալելու ցանկություն է հայտնել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, գրում է ՀԱՕԿ-ը։

Նշվում է, որ Սերբիան երկու անգամ ընդունել է  Եվրոպայի առաջնության մասնակիցներին, իսկ աշխարհի առաջնությունը կկայանա առաջին անգամ։

2020-ին, օլիմպիական տարում, նախատեսված չէր  անցկացնել աշխարհի առաջնություն։
Տոկիոյի խաղերը մեկ տարի հետաձգելու կապակցությամբ UWW- ն այնուամենայնիվ մտադիր  է  կազմակերպել միջոցառումը, որպեսզի ըմբիշները հարստացնեն իրենց մրցափորձը:
 

Placeholder