Ֆուտբոլային չորս ակումբ բողոքարկել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը
Սպորտ
19:54 03/07/2020
Հայաստան

Ֆուտբոլային չորս ակումբ բողոքարկել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի 4 ակումբ բողոքարկեց ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է  ՀՖՖ-ն:

Հունիսի 25-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները: Ըստ սահմանված ընթացակարգի, արտոնագրման թեկնածուները իրավունք ունեին բողոքարկելու վերոնշյալ որոշումը ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտե՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՖՖ Արտոնագրման բաժինը ստացել է «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշման վերաբերյալ դիմում-բողոքները, ընդունել ի գիտություն և պատրաստվում է ներկայացնել ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտեի քննարկմանը:

Placeholder
Ֆուտբոլային չորս ակումբ բողոքարկել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը