ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկել է նոր հնարավորություն
Տնտեսություն
18:08 03/07/2020
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկել է նոր հնարավորություն

ՎՏԲ-Հայաստան բանկը` H2H ընկերության հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում, մեկնարկել է պրոդուկտ, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներ կատարել ռուսական ինտերնետ խանութներից՝ ապառիկ վարկավորման միջոցով։ Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի բաժնից։ 

Համագործակցության արդյունքում հաճախորդները կարող են ապառիկ տարբերակով գնել էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, կահույք, տան համար տարբեր ապրանքներ, շինանյութ, ավտոպահեստամասեր և այլ հետաքրքիր ապրանքներ՝ Ռուսաստանի խոշորագույն ինտերնետ խանութներից։

Ապրանքների տեսականուն, որը կարելի է ձեռք բերել՝ ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://h2h.am/ru/shops:

Ծրագրի հիմնական առավելությունները հաճախորդների համար.
• նշված կայքի միջոցով ձեռք բերվող ապրանքների գները կարող են լինել ավելի մատչելի 30-50%-ով (որոշ դեպքերում`մինչև 70%), քան Հայաստանում՝ հաշվի առնելով անգամ առաքման արժեքը,
• H2H ընկերությունը երաշխավորում է, որ ձեռք բերվող ապրանքներ ըսերտիֆիկացված են և ունեն երաշխիք,
• բոլոր գնումները պաշտպանված են ՌԴ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներով:

Ապառիկ վարկի ձևակերպման հայտերը լրացվում են անմիջապես H2H ընկերության գրասենյակում՝ ք. Երևան, Արգիշտի 13/7 հասցեով։ Հետագայում հայտերի լրացումը հնարավորկլինի հեռահար եղանակով:
Ապրանքներն ապառիկ տարբերակով ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է․
• ընտրել Ձեզ անհրաժեշտ ապրանքը կայքից,
• ապառիկ վարկի ձևակերպման նպատակով այցելել H2H ընկերության գրասենյակ և 20-30 րոպեի ընթացքում ստանալ ընտրված ապրանքի ձեռք բերման համար նախատեսված վարկը:

H2H ընկերությունը կկազմակերպի Ձեր ընտրած ապրանքի գնումը և առաքումը Հայաստան:
Պրոդուկտի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 8787 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկել է նոր հնարավորություն