Կանայք կորոնավիրուսի պատճառով կորցնում են իրենց աշխատանքը
Տնտեսություն
12:42 03/07/2020
Աշխարհ

Կանայք կորոնավիրուսի պատճառով կորցնում են իրենց աշխատանքը

Եվրամիությունում ութ ամսում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի և մայիսին այն կազմել է 6,7 տոկոս (մեկ տասներորդ տոկոսով ավելին է, քան ապրիլին):

Եվրանյուզի հաղորդմամբ, Բրյուսելում հայտարարում են, որ վատագույն սցենարից, այնուհանդերձ, հնարավոր է եղել խուսափել առաջին հերթին կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սոցիալական աջակցության մի շարք ազգային ծրագրերի ընդունման շնորհիվ:

Միևնույն ժամանակ, համավարակը տարբեր կերպ է ազդել երկու սեռերի զբաղվածության վրա։ Կանանց շրջանում գործազրկությունն աճել է մինչև 7,2 տոկոս՝ 6,9 տոկոսից, իսկ տղամարդկանց շրջանում անփոփոխ է։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը այդ տենդենցը բացատրում է հետևյալ կերպ: 

«Համաճարակի հետևանքով տուժած ոլորտներում աշխատողների մեծ մասը կանայք են: Սա տնային ծառայությունների ոլորտն է, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը: Այսպիսով, մենք վտանգում ենք կորցնել (չնայած և համեստ) գենդերային հավասարության մեջ արձանագրած ձեռքբերումը, որը մենք հասել ենք վերջին տարիներին», - ասում է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:

Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսումներով, այս տարվա երրորդ եռամսյակում  գործազրկության մակարդակը եվրագոտում կարող է գերազանցել 10 տոկոսը։ Սահմանափակող միջոցառումների սկզբից ի վեր եվրոպական տասնյակ ընկերություններ արդեն հայտարարել են աշխատատեղերի զանգվածային կրճատումների մասին:

Placeholder
Կանայք կորոնավիրուսի պատճառով կորցնում են իրենց աշխատանքը