Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համավարակով պայմանավորված հայաստանյան մշակութային օջախները փակ են։ Սերգեյ Փարաջանովի թանգարանը թեև այցելուներ չի ընդունել, բայց այդ չորս ամիսները, տնօրենի գնահատմամբ, շատ արդյունավետ են օգտագործել։
Panorama.am-ի հետ զրույցում Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասաց, որ իրենց անձնակազմը փոքր է, 14 հոգի, բուն թանգարանային գործունեություն է ծավալում 7-8-ը։
«Թանգարանը տարեկան 22-25 հազար այցելու է ունենում։ Աշխատողները հասցնում են միայն ընդունել այցելուներին, ոչ մի այլ աշխատանք՝ գիտական, այդ թվում՝ ուսումնասիրություններ, չենք կարողանում կատարել։ Մենք տարիներ շարունակ նյութեր ենք հավաքել՝ հիշողություններ, ամսագրեր, գրքեր, որոնք չենք հասցրել ուսումնասիրել, ռեստավրացիայի աշխատանքներ ենք ունեցել անելու։ Այս ամիսներին ամեն օր ենք աշխատել, աշխատողներ կան, որոնք տնից են աշխատում կամ օր ու մեջ են գալիս։ Հիմա այդ ամբողջ չկատարած աշխատանքն ենք անում, իմի ենք բերում։ Որ էլի չբացենք թանգարանը, էլի աշխատանք ունենք անելու։ Գործեր են, որոնք սովորաբար չես կարող անել, երբ այցելուներ ես ընդունում։ Շատ արդյունավետ ենք աշխատել այս ամիսներին ու աշխատում ենք»,- նշեց նա։
Զ.Սարգսյանի խոսքով, իրենք 30 տարի շարունակ հավաքել են փաստեր, փաստաթղթեր, ձայնագրել են Փարաջանովի ընկերների՝ հիմնականում Մոսկվայում, Կիևում, հուշերը, որոնք այդպես էլ չեն ուսումնասիրել։
«Կարևոր բաներ ենք հայտնաբերում։ Այդ փաստերն, իհարկե, կմտնեն գրքերի, հոդվածների մեջ։ Տեղեկություններ են, որոնք պարտավոր ենք իմանալ»,- ասաց թանգարանի տնօրենը։