Sotheby-ի առցանց-վաճառքից 363,2 միլիոն դոլար է հավաքվել
Մշակույթ
09:06 03/07/2020
Աշխարհ

Sotheby-ի առցանց-վաճառքից 363,2 միլիոն դոլար է հավաքվել

Sotheby’s-ի համաշխարհային առցանց-վաճառքից, որը կայացել է հունիսի 28-29-ն, ստացվել է 363,2 միլիոն դոլար։

artguide.com-ի հաղորդմամբ, վաճառքը միաժամանակ տեղի է ունեցել Լոնդոնում, Նյու Յորքում և Հոնկոնգում։ Ընթացիկ վաճառքները հեռարձակվել են ամբողջ աշխարհում ուղիղ տեսանյութերի միջոցով իրական ժամանակում։

Վաճառքի թոփ-լոտը եղել է Ֆրենսիս Բեկոնի եռապատկերը, որը ստեղծել է 1981 թվականին։ Այն վաճառվել է 84,6 միլիոն դոլարով։ Արվեստի գործը վաճառել է նորվեգացի կոլեկցիոներ Հանս Ռասմուս Աստրուպը, որպեսզի միջոցներ ձեռք բերի Օսլոյում մասնավոր թանգարանի համար։

Placeholder