Ընդունելության քննություններին վարքագծի ի՞նչ կանոններ պետք է պահպանեն դիմորդները. «Ալիք»
Կրթություն, գիտություն
17:12 03/07/2020
Տարածաշրջան

Ընդունելության քննություններին վարքագծի ի՞նչ կանոններ պետք է պահպանեն դիմորդները. «Ալիք»

Վրաստանում հուլիսի 6-ին վրաց լեզվի և գրականության քննությամբ կմեկնարկեն միասնական ազգային քննությունները: Մագիստրոսական քննությունները տեղի կունենան օգոստոսի 1-ից 4-ը: 2020 թվականի միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 55 հազար դիմորդ և ուսանող:

«Ալիք»-ի փոխանցմամբ, համաճարակի պայմաններում քննությունների անվտանգ անցկացման համար Վրաստանի ԿԳ նախարարությունը մշակել է հատուկ վարքագծի կանոններ, որոնց պետք է հետևեն դիմորդները: Ստորև ներկայացնում ենք այդ կանոնները:

«Քննության վարքագծի կանոնները ծառայում են  բոլոր քննություն հանձնողների  իրավունքների և  շահերի պաշտպանությանը: Այս կանոններով ապահովվում են քննության սեկտորում աշխատանքային պայմանների ստեղծումը և  գործընթացի արդարացի և օբյեկտիվ  ուղղորդումը:  Թեստավորման ժամանակ պարտավոր եք  պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված կանոնները.

-դրե՛ք դիմակ, քննական գործընթացին  մասնակցող այլ անձանց հետ, պահպանե՛ք  սոցիալական հեռավորություն, մատնանշման դեպքում՝ մշակե՛ք ձեռքերը ախտահանիչ լուծույթով:

-նկատի ունեցեք այն, որ նստարանի վրա չպետք է տեղադրեք ոչ մի իր, բացի այն  իրերից, որոնք  բաժանվել են ձեզ մինչև քննության  սկսվելը: Պլաստմասե շշով ջուրը  կարող եք  դնել հատակին: Պատասխանների թերթը  ուշադրությամբ  վերանայեք հսկիչի կամ դիտորդի հետ միասին, որպեսզի համոզվեք, որ այն վնասված չէ, որից հետո  սեկտորի ամփոփագրում ստորագրեք  չվնասված Պատասխանների  թերթ ստանալու  վերաբերյալ (թերություններ ունեցող Պատասխանների թերթը կփոխվի):  Պատասխանների թերթի վրա  հսկիչի կամ դիտորդի կողմից  փակցված ծածկագծիկի՝  շտրիխ-կոդի  համարը  անձամբ փոխադրեք  սեկտորի  ամփոփագրի համապատասխան սյունակի մեջ:

-հսկիչին կամ  դիտորդին կարող եք  դիմել միայն  ձեռքը բարձրացնելով: Թեստի վրա աշխատանքը կարելի է  սկսել միայն  այն բանից հետո, երբ դիտորդը կամ հսկիչը  կտան  ցուցում, և կսկսվի քննության ժամանակի  հաշվարկը: Եթե ժամանակից շուտ ավարտեք թեստի վրա աշխատանքը և Պատասխանների թերթի լրացումը, ձեռքը  բարձրացնելով նշան արեք  դիտորդին կամ հսկիչին, ում   սահմանված կարգով կհանձնեք  սևագրության համար հատկացված թերթերը և Պատասխանների թերթը, ինչը կհաստատեք ամփոփագրում  ստորագրությամբ, և  միայն դրանից հետո  կթողնեք  քննության սեկտորը:

-քննության ավարտից 10 րոպե շուտ  դիտորդը կամ հսկիչը  կհիշեցնեն ժամանակի մասին, որպեսզի  թեստի վրա աշխատանքն ավարտեք ժամանակին: Հավելյալ Ժամանակ ոչ մեկին չի տրվի (բացի  այն անձանցից, որոնք բժշկական տեղեկանքով  հավաստված գործառույթային առումով թերություններ  ունեն):

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Placeholder