Ինդոնեզիան մտադիր է ստեղծել COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութը
Աշխարհում
12:19 03/07/2020
Աշխարհ

Ինդոնեզիան մտադիր է ստեղծել COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութը

Ինդոնեզիան աշխատում է կորոնավիրուսային հիվանդության դեմ սեփական պատվաստանյութը ստեղծելու ուղղությամբ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Աշխարհում կենսատեխնոլոգիական ընկերությունների արտադրական կարողությունները սահմանափակ են, և պատվաստանյութի գլոբալ մատակարարման ցանցերը խնդրի առաջ են կանգնած, ուստի մենք կստեղծենք մեր սեփական պատվաստանյութը», - ասել է հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության զարգացման թիմի ղեկավար Ալի Գուֆրոն Մուկտիին:

Նա շեշտել է, որ Ինդոնեզիայում ստեղծվող պատվաստանյութը միայն  երկրի բնակիչներին է տրամադրվելու։

Նախատեսվում է, որ կորոնավիրուսի դեմ ինդոնեզական պատվաստանյութի մշակումը լավատեսական սցենարով կավարտվի 2021 թվականի սկզբին, իսկ դրա փորձարկումները կարող են սկսվել տարվա երկրորդ կեսին:

Հուլիսի երկուսի դրությամբ՝ Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակված 59, 394 քաղաքացի կա, մահացածների ընդհանուր թիվը  2,987 է, վերականգնվել է 6,667 մարդ:

 

 

Placeholder
Ինդոնեզիան մտադիր է ստեղծել COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութը