Մեսսին հնարավոր է հեռանա «Բարսելոնայից»
Աշխարհում
10:50 03/07/2020
Աշխարհ

Մեսսին հնարավոր է հեռանա «Բարսելոնայից»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հնարավոր է զրկվի իր առաջատարից։ Վեստի.ռու-ն գրում է, որ Լիոնել Մեսսիի հետ բանակցությունները նոր պայմանագրի շուրջ մտել են փակուղի։

Մեսսին դադարեցրել է բանակցությունները և չի ցանկանում ստորագրել նոր պայմանագիր։ Գործող պայմանագիրը  նախատեսված է մինչև 2021 թ. հունիս։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա «Բարսելոնան» ստիպված կլինի մեկ տարվա ընթացքում անվճար ազատել իր առաջատար խաղացողին կամ վաճառել նրան ընթացիկ ամռանը։

Մեսսիի հնարավոր հեռանալու պատճառը կարող է լինել ֆուտբոլիստի հոգնածությունը:

Արգենտինացուն հաճախ մեղադրում են ակումբի վերջին անհաջողությունների մեջ։ Լիոնելը, որն իր ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», մտածում  է ակումբի փոփոխության մասին։
 

Placeholder
Մեսսին հնարավոր է հեռանա «Բարսելոնայից»