Թրամփ. ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվն աճում է՝ աշխարհում լավագույն թեստավորման պատճառով
Աշխարհում
10:30 03/07/2020
Աշխարհ

Թրամփ. ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվն աճում է՝ աշխարհում լավագույն թեստավորման պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում COVID-19-ի նոր դեպքերի աճը պայմանավորված է նրանով, որ ամերիկյան թեստավորումը լավագույնն է և ամենամասշտաբայինը: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, նա գրել է Twitter-ի իր էջում:

«Մեր թեստավորումն այնքան լայնամասշտաբ է և լավ, շատ ավելի մեծ և ավելի լավ, քան ցանկացած այլ երկրում»,- գրել է Թրամփը:

Ըստ նրա, լավ նորությունն այն է, որ երկրում մահացության մակարդակը անկում է ապրում:

Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 50 հազար կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է ավելի քան 2,5 միլիոն վարակված:

Placeholder
Թրամփ. ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվն աճում է՝ աշխարհում լավագույն թեստավորման պատճառով