Հրաչյա Զատիկյանի գլխավորությամբ ոստիկանները ՍԴ դատավորին թույլ չեն տվել մտնել դատարանի շենք
Իրավունք
12:24 03/07/2020
Հայաստան

Հրաչյա Զատիկյանի գլխավորությամբ ոստիկանները ՍԴ դատավորին թույլ չեն տվել մտնել դատարանի շենք

Հուլիսի 3-ին միջադեպ է արձանագրվել Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ։ News.am-ի փոխանցմամբ, առավոտյան ժամը 11․30-ի սահմաններում Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք։ Նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։

«Հատկանշական է, որ սովորաբար ՍԴ շենքի պահպանությունն իրականացվում է շարքային և կրտսեր ոստիկանների կողմից, սակայն այդ օրը, անհասկանալի պատճառներով, ՍԴ շենքի մոտ հերթապահել են նաև բարձրաստիճան սպաներ, այդ թվում նաև Ոստիկանության համապատասխան գնդի հրամանատար, գնդապետ Հրաչյա Զատիկյանը, որն անձամբ է ղեկավար ՍԴ դատավորին Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու արգելելու գործողությունը։

Հրանտ Նազարյանը պահանջել է ներկայացնել հիմնավորումներ կամ գրավոր փաստաթղթեր իր օրինական գործողություններին արգելեք հանդիսանալու վերաբերյալ, ինչը ոստիկանները չեն կարողացել ապահովվել՝ վկայակոչելով իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը»,-գրել է աղբյուրը։

 

Placeholder
Հրաչյա Զատիկյանի գլխավորությամբ ոստիկանները ՍԴ դատավորին թույլ չեն տվել մտնել դատարանի շենք