Հնդկաստանում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են հաստատվել
Աշխարհում
13:28 04/07/2020
Աշխարհ

Հնդկաստանում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են հաստատվել

Անցած մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 22,771 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 648,315-ի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարությանը։

Վարակվածների թվի օրական աճի այս ցուցանիշը ռեկորդային է համաճարակի ամբողջ ընթացքի համար։

Գործակալության տվյալներով ՝ մահացությունների թիվը 24 ժամվա ընթացքում աճել է 442-ով և հասել 18, 655-ի: Երկրի հիվանդանոցներում բուժվում է ստանում 235, 433 հիվանդ, վերականգնվել է 394, 227 հոգի։

Placeholder
Հնդկաստանում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են հաստատվել