Բժիշկը զգուշացնում է COVID-19- ի դեմ ԱՀԿ-ի առաջարկած դեղամիջոցի վտանգավորության մասին
Աշխարհում
11:13 04/07/2020
Աշխարհ

Բժիշկը զգուշացնում է COVID-19- ի դեմ ԱՀԿ-ի առաջարկած դեղամիջոցի վտանգավորության մասին

Խիստ վտանգավոր ինֆեկցիաների «Վեկտոր» լաբորատորիայի նախկին ղեկավար, վիրուսաբանության պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրնովը նախազգուշացրել է «Ռեմդեսիվիր»  դեղամիջոցի առաջացրած վտանգների մասին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն «Ռեմդեսիվիր»-ը համարում է ամենահեռանկարային հակավիրուսային դեղամիջոցը COVID-19- ի բուժման գործընթացում:

Չեպուրնովի խոսքով՝ նման դեղերի օգտագործումը վտանգավոր է առողջության համար ՝ կողմնակի բարդությունների պատճառով:

«Հակավիրուսային պայքարի միջոցի առաջացրած բարդությունն այն է, որ վիրուսի դեմ արդյունավետ միջոցները թունավոր են բջիջների, հետևաբար նաև մարմնի համար», - ասել է Չեպուրնովը:

Պրոֆեսորը շեշտել է, որ նման դեղամիջոցներ ստեղծողների համար կարևոր է գտնել այնպիսի հավասարակշռություն, որի դեպքում դեղամիջոցը ընդունելի կլինի բջիջների համար։

Ավելի վաղ, ԱՀԿ ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանը հայտարարել էր, որ «Ռեմդեսիվիր»-ը  COVID-19-ի դեմ որոշակի արդյունավետություն է խոստանում։ Ինչպես կազմակերպությունը նշել է, դեղամիջոցի օգտագործումը հանգեցնում է  հոսպիտալացման նվազմանը, բայց այն չի ազդում մահացության թվերի վրա։

Placeholder
Բժիշկը զգուշացնում է COVID-19- ի դեմ ԱՀԿ-ի առաջարկած դեղամիջոցի վտանգավորության մասին