Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Մշակույթ
17:57 04/07/2020
Հայաստան

Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում

Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյան հիշատակին։ Գյումրիի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը,  մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ծաղիկներներ են դրել դերասանին հուշարձանին. այսօր լրանում է Մհեր Մկրտչյանի 90-ամյակը։ 

Այնուհետ ներկաները եղան նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում: Սամվել Բալասանյանը թանգարանին փոխանցել է պատվավոր քաղաքացու հուշամեդալը և ավագանու որոշումը: 

Գյումրու համայնքապետարանից հայտնում են, որ Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:

 

 

 

 

 

Placeholder
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում