Նոբելյան թանգարանում համաճարակների մասին ցուցահանդես է բացվել
Մշակույթ
18:34 04/07/2020
Աշխարհ

Նոբելյան թանգարանում համաճարակների մասին ցուցահանդես է բացվել

Ստոկհոլմում Նոբելյան թանգարանը երեք ամիս կարանտինց հետո կրկին ընդունում է այցելուների։ Հետկորոնավիրուսային առաջին ցուցահանդեսը կոչվում է «Վարակիչ»։ Ցուցահանդեսը նվիրված է  համաճարակներին, դրանց ուսումնասիրությանը, դրանց դեմ պայքարին և այդ ամենի արտացոլմանը  մշակույթում, հասարակական կյանքի ու տնտեսության վրա։ Եվրանյուզի հաղորդմամբ, իհարկե, հիմնական տեղը տրված է Նոբելյան դափնեկիրներին, ովքեր ուսումնասիրել և նկարագրել են անցյալի պանդեմիաները:

Թանգարանի տնօրեն Էրիկա Լաններն ասել է, որ նոր ցուցադրությունը նվիրված է նրան, թե ինչպես տարբեր ժամանակներում համավարակները, վիրուսներն ու իմունիտետն ազդել են բժշկական հետազոտությունների, տնտեսագիտության և գրականության վրա։

«Քանի որ մեր թանգարանը կրում է Նոբելյան անունը, մենք նաև ուզում ենք ցույց տալ, որ մարդկությունը միշտ ճգնաժամերը հաղթահարում է և դուրս գալու ելք է գտնում։  Մենք ցանկանում ենք փոխանցելայդ հույսի ուղերձը»,- ասել է նա:

Այդ իսկ պատճառով  ցուցահանդեսում ներառված են ոչ միայն գիտնականների աշխատություններ, ովքեր ուսումնասիրել են հիվանդությունները և փնտրել պատվաստանյութեր, այլև գրական ստեղծագործություններ:

Placeholder