«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը  խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ
Սպորտ
18:51 04/07/2020
Հայաստան

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:Այս մասին  տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պաշտպան Ռուբեն Ռամիրեսը, կիսապաշտպաններ Յուրիցա Գրգեցը, Մարկո Բրտանը և հարձակվող Սեմյոն Սինյավսկին նոր մրցաշրջանից հանդես չեն գա «Ուրարտուի» կազմում:

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Placeholder