Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել
Տնտեսություն
11:22 04/07/2020
Հայաստան

Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում (e-cadastre.am) տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ, որի միջոցով քաղաքացին, հավաքելով իր վկայականի համարը կամ կադաստրային ծածկագրի, կտեղեկանա, թե փոփոխությունների արդյունքում որքան կդառնա իր գույքահարկը։

Հաշվիչի  միջոցով կարելի է հաշվարկել գույքահարկի չափը 2021-2026 թվականների համար:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գույքահարկի ավելացում 2021 թվականի հունվարից։ 

 

Placeholder
Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել