Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տարածաշրջան
12:55 04/07/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 946 դեպք: Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 825:

1tv.ge-ն հայտնում է, որ բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3310 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 203-ը:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք