ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել
Օրվա թեմա
10:10 04/07/2020
Աշխարհ

ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել

Վերջին օրերին ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվում, գրում է «Գազետա.ռու»-ն։

Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 57,497 դեպք:  Նշվում է, որ հիվանդության նախորդ «ռեկորդը» գրանցվել է մեկ օր առաջ,  երբ հաստատվել է հիվանդության 55,220 դեպք։

Ներկայումս Միացյալ Նահանգները կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով ՝ երկրում հայտնաբերվել է հիվանդության գրեթե 2,8 միլիոն դեպք, որից ավելի քան 129 հազարը մահվան ելքով։
 

Placeholder
ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել